Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիզը պատմել է, որ երազել է խաղալ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Միկել Արտետայի հետ աշխատելը նրա մոտ ասոցացվում է երազանքի իրականացման հետ։
«Ես ուրախ եմ, քանի որ ևս մեկ երազանք եմ իրականացրել։ Ոչ թե ուղիղ այլ միջոցով։ Ես միշտ երազել եմ աշխատել Գվարդիոլայի հետ։
Ես չկարողացա աշխատել նրա հետ, բայց ես հնարավորություն ունեմ աշխատելու մի մարդու հետ, ով աճել է սովորել է ու հաղթել է նրա հետ, ում մոտ նույն մտքերն են։ Այնպես որ, որոշ առումով իմ երազանքը իրականացել է»,-Դավիդ Լուիզի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» մտադիր է երկարաձգել պայմանագրի ժամկետը Դավիդ Լուիզի հետ։