Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Լիվերպուլի» վաղաժամ չեմպիոնական տիտղոսը։
«Ես կցանկանայի օգտվել այս հնարավորությունից և շնորհավորել «Լիվերպուլին» չեմպիոնական տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
Նրանց թիմը կայունություն ցուցաբերեց և արժանի էր տիտղոսին», — Արտետայի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» հաղթեց «Տոտենհեմին» (5-1), ինչը թույլ տվեց նրանց ժամանակից շուտ նվաճել առաջնության ոսկե մեդալները։