Մադրիդի «Ռեալի» թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերը հնարավոր է փոխի ակումբային գրանցումը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ խաղաժամանակի պակասի պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Fichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Գյուլերի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրիների» ղեկավարությունը ցանկանում է պայմանավորվել «արքայական» ակումբի հետ՝ կազմակերպելով կիսապաշտպանի վարձակալությունը հետագա գնման իրավունքով։
20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը «Ռեալի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։