Ամերիկյան «Ինտեր Մայամին» դուրս մնաց ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ փուլից՝ զիջելով կանադական «Վանկուվեր Ուայթքեփսին»։ Առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը՝ 1։3՝ հօգուտ կանադացիների։
Հիասթափեցնող արդյունքից հետո «Ինտեր Մայամիի» երկրպագուները կոշտ քննադատության ենթարկեցին թիմի առաջատարին՝ Լիոնել Մեսսիին, ինչպես նաև Լուիս Սուարեսին ու թիմի գլխավոր մարզչին՝ Խավիեր Մասկերանոյին։
Սոցցանցերում երկրպագուներն ակտիվորեն արտահայտել են իրենց դժգոհությունը՝ գրելով․
«Ինտեր Մայամիի այս պաշտպանությունը, թերևս, պրոֆեսիոնալ ֆուտբոլի պատմության մեջ ամենավատն է»։
«Ինչպե՞ս Մասկերանոն ստացավ այս աշխատանքը»։
«Որպես թիմի երկրպագու՝ հիմնադրումից ի վեր, ես ուզում եմ, որ Մեսսին լքի ակումբը։ Նա խանգարում է թիմի զարգացմանը։ Խնդրում եմ, Բեքհեմ, ասա նրան, որ նոր ակումբ գտնի իր համար։ Մեզ գավաթներ են պետք, ոչ թե ծեր խաղացողներ»։
«Թող գնան գրողի ծոցը լացկան Մեսսին և այդ անիծյալ ծեր Սուարեսը»։
Հիշեցնենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Վանկուվեր Ուայթքեփսը» կհանդիպի մեքսիկական «Կրուս Ասուլի» հետ։ Եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին։