«Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, մինչև միլանյան գրանդին միանալը, կարող էր տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը մոտ էր հարձակվողին 8 միլիոն եվրոյով գնելուն, երբ նա դեռ խաղում էր Արգենտինայում (մինչև 2018 թվականը):Սակայն ակումբի ներսում չհաջողվեց հասնել միաձայն համաձայնության Լաուտարոյ ձեռքբերման վերաբերյալ, և արդյունքում որոշվեց կենտրոնանալ այլ առաջնահերթությունների վրա։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը «Ինտերի» կազմում մասնակցել է 47 խաղի, խփել է 21 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ Մարտինեսի գործող պայմանագրի ժամկետը «ներաձուրիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt-ը արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 95 միլիոն եվրո։