OnlyFans-ի 25-ամյա բրիտանացի բովանդակության ստեղծող Բոնի Բլուն (իսկական անունը՝ Տիա Էմա Բիլինգեր) հայտարարել է, որ իրեն հեռացրել են «Նոթինգհեմ Ֆորեստի» մարզադաշտից, և Անգլիայի Պրեմիեր Լիգայի ակումբը նրան արգելել է ընդմիշտ այցելել խաղերը։
Բլուն նշել է, որ ցանկացել է «հաճույք պարգևել» ֆուտբոլիստներին և երկրպագուներին։
«Վերջերս փորձեցի ներկա գտնվել «Նոթինգհեմ Ֆորեստի» խաղին։ Սոցիալական ցանցերում գրել էի. «Ողջույն, տղաներ, կլինեմ խաղին, կցանկանայի հետո ձեզ հետ նկարահանումներ անել»։
Մարզադաշտ հասնելիս անվտանգության աշխատակիցներն ասացին, որ իմ մուտքն ընդմիշտ արգելված է։ Սկզբում, երբ խնդրեցին մի կողմ կանգնել, մտածեցի, որ գուցե ավելի լավ տեղ են առաջարկում կամ ուղեկցում են իմ տեղը։ Սակայն նրանք վերցրին տոմսս և ուղեկցեցին դեպի ելք։
Թեև պնդում են, որ սեքս-աշխատողների նկատմամբ խտրականություն չեն ցուցաբերում, ինձ արգելեցին հենց այդ պատճառով։ Ես ցանկանում էի բարձրացնել խաղացողների տրամադրությունը և օգնել երկրպագուներին՝ ավելի քիչ խմել, այսինքն՝ օգտակար բան էի անում նրանց առողջության համար», – ասել է Բլուն Only Stans փոդքասթում։