Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչում «Բարսելոնան» և «Ինտերը» ոչ-ոքի՝ 3-3 հաշվով ավարտեցին հանդիպումը։
Հանդիպումից հետո Դենզել Դումֆրիսը, ով ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, մեկնաբանություն տվեց։
«Մենք հանդես եկանք սրտով, և ես հպարտ եմ դրանով։ Արդյունքը վատ չէ։ Իհարկե, ես կցանկանայի հաղթել, բայց կարծում եմ, որ դա լավ հանդիպում էր։ Դիմակայության ելքը դեռ պարզ չէ։ Կտեսնենք, թե ինչ կլինի», — ասել է Դումֆրիսը եզրափակիչ սուլիչից հետո տված հարցազրույցում։
Նշենք, որ Դենզել Դումֆրիսը երկու գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց Մարկուս Թյուրամին այս հանդիպմանը։