«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը «Ինտերի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո նշել է, որ դեռ առջևում պատասխան հանդիպում կա։
«Մենք վատ սկսեցինք, բայց անմիջապես վերադարձանք։ Երկրորդ խաղակեսը հետաքրքիր էր։ Այս դիմակայության ևս մեկ հանդիպում կա առջևում, և մենք պետք է հաղթենք այն։ Կարծում եմ՝ «եզրափակիչից առաջ եզրափակիչ» սահմանումը տեղին է այստեղ։
Երկու գնդակի տարբերության պայմաններում ես հասկացա, որ սա մեծ ակումբների կիսաեզրափակիչ էր, և գիտեի, որ մրցակիցները պատրաստ էին ցուցադրել իրենց հսկայական փորձը։
Այնուամենայնիվ, Լամինը մեզ համար ճանապարհ հարթեց դեպի դարպասը։ Նրա գոլը, որը կրճատեց հաշիվը, շատ կարևոր էր», — Ֆլիկի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։