Մոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Շերիֆն» այսօր հյուրընկալվելիս մրցել է «Զիմբրուի» հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել։
Հյուրերի երկրորդ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, ինչի արդյունքում «Շերիֆը» հաղթանակ է տոնել։
Սերոբյանն իր թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 72-րդ րոպեին։