«Չելսիի» երկու խաղացող չի մեկնել Շվեդիա՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղին, որտեղ «կապույտները» մրցելու են «Յուրգորդենի» հետ։
Խաղը կկայանա հինգշաբթի՝ մայիսի 1-ին։ Ինչպես լրագրող Բեն Ջեյքոբսը հաղորդում է X սոցիալական ցանցում, հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն և դարպասապահ Ռոբերտ Սանչեսը վնասվածքների պատճառով չեն ընդգրկվել լոնդոնցիների հայտացուցակում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի հարձակվողը թեթև հարված է ստացել մարզման ժամանակ, իսկ իսպանացի դարպասապահը վնասվածք է ստացել Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրի՝ «Էվերթոնի» հետ խաղում (1:0): Երկու խաղացողներն էլ ապահովության համար մնացել են տանը։
Եթե «Չելսին» երկու խաղերի արդյունքում հաղթահարի «Յուրգորդենի» արգելքը, ապա դուրս կգա կանցնեն Կոնֆերենցիայի լիգայի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բետիս»-«Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ։