Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան վերսկսել է բանակցությունները Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբի գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսի հետ, այն բանից հետո, երբ «Ռեալ Մադրիդի» մարզիչ Կառլո Անչելոտիի հետ բանակցությունները ձախողվեցին։ Ինչպես X սոցիալական ցանցում հայտնել է ինսայդերՆիկոլո Շկիրան, պորտուգալացին արդեն համաձայնվել է լքել «Ալ-Հիլալը»։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կառլո Անչելոտին մերժել է Բրազիլիայի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկը, չնայած այն հանգամանքին, որ բանակցությունները գտնվում էին առաջադեմ փուլում և մոտ էին ավարտին։ Հաղորդվում էր, որ իտալացի մասնագետի մերժման պատճառը «Ալ-Հիլալ» ակումբի առաջարկն է եղել։
Բրազիլիայի ազգային հավաքականը մարտից մնացել է առանց մարզչի՝ 63-ամյա Դորիվալ Ժունիորի հեռացումից հետո։