«Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Լիվերպուլի» գլխավոր նպատակային ձեռքբերումներից։ Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կաչաղակները» պատրաստ են քննարկել իրենց առաջատար հարձակվողի վաճառքը, եթե ստանան առնվազն 150 միլիոն եվրոյի առաջարկ։ Նշվում է, որ մերսիսայդցիները պատրաստ են նման գումար ներդնել իսլանդացու տրանսֆերի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսակը մերժել է «Նյուքասլի» մի քանի առաջարկներ՝ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը «Նյուքասլի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։