ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալի» դեմ տարած արտագնա հաղթանակի մասին (1:0)։
«Նման խաղերում հույզերը բարձր մակարդակի վրա են, ուստի դժվար է վերլուծություններ անել։ Հիանալի մթնոլորտ էր, բայց մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի թիմ ենք։ Մենք ցուցադրեցինք թիմային ոգի։
Փորձեցինք խաղալ մեր ոճով և հենց խաղի սկզբում խփեցինք գոլ, ինչը կարևոր էր մեր վստահության համար։ Որոշ պահերին դժվար ժամանակահատվածներ ունեցանք, սակայն կարող էինք նաև երկրորդ գոլը խփել», — Էնրիկեի խոսքերը փոխանցում է BBC-ն։
Նշենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Փարիզում՝ մայիսի 7-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։