Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգո Գոեսից առաջիկա ամռանը՝ պայմանով, եթե ստանա ֆինանսապես շահավետ առաջարկ։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբում համոզված են, որ Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում ստացել է բավականին խաղաժամանակ, սակայն չի կարողացել լիարժեք արդարացնել սպասելիքները։
24-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը Ռոդրիգոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։