«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի ցանկանում վերադառնալ «Բարսելոնա»։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին Մեսսին չի ցանկանում որևէ կապ ունենալ «բլաուգրանայի» հետ՝ կատալոնական ակումբի ղեկավարության հետ իր բարդ հարաբերությունների պատճառով։ Նշվում է, որ արգենտինացին նույնիսկ չի պլանավորում մասնակցել հնարավոր պատվավոր խաղի «Բարսելոնայի» մարզաշապիկով։
Մեսսին «Ինտեր Մայամիում» խաղում է 2023 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 49 խաղի, որոնցում խփել է 42 գոլ և կատարել 21 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի վերջը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։