Ավարտվեց երիտասարդական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը՝ «Բարսելոնայի» և «Տրաբզոնսպորի» մինչև 19 տարեկան թիմերի միջև։
Հանդիպումը տեղի ունեցավ Շվեյցարիայի Նիոն քաղաքում և ավարտվեց 4-1 հաշվով՝ հօգուտ իսպանական թիմի։
Հաշիվը բացեց առաջին խաղակեսի 11-րդ րոպեին «Բարսելոնայի» հարձակվող Իբրահիմ Դիարրան։ 18-րդ րոպեին պաշտպան Անդրես Կուենկան ևս մեկ գոլ խփեց։
«Բարսելոնայի» կազմում 57-րդ րոպեին աչքի ընկավ Հուգո Ալբան, իսկ 68-րդ րոպեին Իբրահիմ Դիարան դուբլ ձևակերպեց։ Մրցակիցը կարողացավ խփել միակ գոլը 88-րդ րոպեին։