«Ռեալ Մադրիդը» նոր մրցաշրջանը կսկսի նոր գլխավոր մարզչի հետ, և հայտնի է դարձել, թե երբ ակումբը վերջնական որոշում կկայացնի։
Ինսայդեր Պատրիկ Բերգերի խոսքով՝ «Ռեալ Մադրիդը» վերջապես որոշել է, որ «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կփոխարինի Կարլո Անչելոտիին։
Ավելին, ակումբը չի հետաձգի այս որոշումը։ Խաբի Ալոնսոյի նշանակման մասին կհայտարարվի այս շաբաթ։
Իսպանացի մարզիչը, ամենայն հավանականությամբ, կկնքի երեք տարվա պայմանագիր։
Կա հավանականություն, որ Խաբի Ալոնսոն կմարզի «Ռեալը» ակումբային Աշխարհի առաջնությունում։