«Լիվերպուլը» պաշտոնապես քսաներորդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն, ինչը թույլ տվեց թիմին հավասարվել այս ցուցանիշով ռեկորդակիր «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոստովանել է, որ «Լիվերպուլը» իր նախկին թիմին գերազանցել է, այդ թվում՝ նվաճած եվրոպական տիտղոսների մեծ թվի շնորհիվ։
«Լիվերպուլն» ավելի շատ եվրոպական գավաթներ ունի, և այսօր նրանք հավասարվեցին «Մանչեսթեր Յունայթեդի» 20 չեմպիոնական տիտղոսի ռեկորդին։
Ցավոք, վեճն ավարտվեց։ Այսօրվանից սկսած՝ «Լիվերպուլը» անգլիական ամենահաջողակ ֆուտբոլային ակումբն է։
Ես նույնիսկ չեմ հիշում, որ որևէ մեկը՝ լինի դա փորձագետ, վերլուծաբան, լրագրող, թե պարզապես երկրպագու, ասեր և հավատար, որ «Լիվերպուլը» կհաղթի առաջնությունը։ Բոլորը հավատում էին «Մանչեսթեր Սիթիի» կամ «Արսենալի» հաջողությանը։ Հետևաբար, ձեռք բերվածը գտնվում է անսովորի ոլորտում», — ասել է Նևիլը եթերում։