«Լիվերպուլն» ակումբի համար գրեթե ռեկորդային ծախսեր է նախատեսում գալիք ամռանը տրանսֆերային պատուհանի ժամանակ։
The Telegraph-ը հաղորդում է, որ ակումբի խորհուրդը կհատկացնի ակումբի պատմության մեջ ամենամեծ տրանսֆերային բյուջեներից մեկը, քանի որ նրանք նպատակ ունեն նվաճել ռեկորդային՝ 21-րդ չեմպիոնական տիտղոսը։
«Կարմիրները» հասկանում են, որ հաջորդ մրցաշրջանում մրցակցությունը, ամենայն հավանականությամբ, ավելի բարձր կլինի, ուստի նրանք նախատեսում են այս ամառ ավելի ակտիվ գործել, քան անցյալ տարի։
Ընդգծվում է, որ «Լիվերպուլի» հիմնական նպատակներն են կենտրոնական հարձակվողը և ձախ պաշտպանը։