Անգլիական ֆուտբոլի լիգան (EFL) հայտարարել է Չեմպիոնշիփում տարբեր կատեգորիաների հաղթողներին։
«Շեֆիլդ Յունայթեդի» կիսապաշտպան Գուստավո Համերը ճանաչվել է Չեմպիոնշիփի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Նա 40 հանդիպմանը խփելել է 9 գոլ՝ կատարելով նաև 7 գոլային փոխանցում։
Չեմպիոնշիփի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմը՝ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի եղբայրը։
Լավագույն մարզիչ է ճանաչվել Սքոթ Փարկերը «Բանլիից»։