«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտն Անգլիայի Պրեմիեր լիգան հաղթած երեք ամենաերիտասարդ մարզիչներից մեկն է։
«Լիվերպուլի» մարզիչը չեմպիոն դարձավ 46 տարեկան, 222 օրական հասակում։
Ավելի երիտասարդ տարիքում Պրեմիեր լիգան հաղթել են միայն Ժոզե Մոուրինյուն «Չելսիի» հետ (երկու անգամ՝ 42 տարեկան 94 օրական, 43 տարեկան 93 օրական) և Քենի Դալգլիշը «Բլեքբըրնի» հետ (44 տարեկան 71 օրական)։
Պեպ Գվարդիոլան չեմպիոն դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հետ 47 տարեկան և 87 օրական հասակում։