Goal-ը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը:
Այս վարկանիշային աղյուսակի առաջին 3 հորիզոնականները նախորդ տարբերակի համեմատ չեն փոխվել:
Առաջին տեղում է Ռաֆինյան (Բարսելոնա), երկրորդ տեղում՝ Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), իսկ երրորդում՝ Լամին Յամալը (Բարսելոնա):
«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին, ով Իսպանիայի գավաթի եզրափակչում գեղեցիկ գոլ խփեց, բարձրացավ չորրորդ տեղ։
Լավագույն տասնյակում են Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա), Դեկլան Ռայսը (Արսենալ), Լաուտարո Մարտինեսը (Ինտեր), Հարի Քեյնը (Բավարիա) և Կիլիան Մբապեն (Ռեալ Մադրիդ):