Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» և «Ինտերի» միջև հանդիպման անցկացումը հարցականի տակ է։
Այս մասին հայտնել է բրիտանական Express հրատարակությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան թիմը պետք է թռչի Իսպանիա Չեմպիոնների լիգայի հանդիպման մեկնարկից 24 ժամ առաջ։
Իսպանիան, Պորտուգալիան և Ֆրանսիայի որոշ հատվածներ ներկայումս խնդիրներ են ունեն էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների պատճառով։
Նշվում է, որ մեծ թվով չվերթներ չեղարկվել կամ վերանշանակվել են, ինչը կարող է հանգեցնել ժամանակացույցի հետագա փոփոխությունների։