Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում:
Հենացատկի վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը:
Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել նաև Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Արթուր Ավետիսյանը:
Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նժույգ թափերի վարժության եզրափակչում՝ հավաքելով 14.800 միավոր: 17-ամյա մարզիկը ճանաչվել է 2025 թվականի աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող, քանի որ հաղթել է 6 փուլերից 3-ում:
Արթուր Ավետիսյանը հավասարը չի ունեցել օղակների վարժությունում: Նա եզրափակչում 14.466 միավոր էր հավաքել և դարձել ոսկե մեդալակիր: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանը 7-րդ տեղն էր զբաղեցրել: