Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը գլխավորել է «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրի՝ «Բոավիշտայի» հետ խաղից (5:0) հետո: Շվեդ ֆուտբոլիստը չորս գոլ է խփել այդ խաղում։ 26-ամյա հարձակվողն այժմ Պրիմեյրայի ընթացիկ մրցաշրջանում խփել է 38 գոլ։
Այսպիսով, Դյոկերեշը վաստակել է 57 միավոր (1.5 գործակցով) և շրջանցել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին, որը նախկինում գլխավորում էր վարկանիշը (28 գոլ և 56 միավոր՝ 2 գործակցի շնորհիվ):
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (50) «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշային աղյուսակում երրորդն է։ Հաջորդը «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնն է (48) և «Ատլանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին (48):
«Սպորտինգը» 75 միավորով գլխավորում է Պորտուգալիայի առաջնության աղյուսակը։