«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Անգլիայի առաջնությունում։ Մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում հաղթել են «Տոտենհեմին» (5:1) և ժամանակից շուտ հռչակվել են երկրի չեմպիոն։
«Դժվար է բառերով նկարագրելը։ Կարող եք զգալ, թե որքան կարևոր էր երկրպագուների համար այստեղ լինելը։ Մենք գիտենք, թե ինչպես վերադառնալ բաց թողած գոլերից հետո և միշտ գտնում ենք հաղթելու միջոց։ Չեմ կարծում, որ այսօր կարող էինք պարտվել։
Մեր գլխավոր նպատակը այս խաղում հաղթելն էր, այս խաղում ներգրավված բացարձակապես բոլորը զգացին միավորներ վաստակելու ճնշումը։ Մենք ամբողջ մրցաշրջանում եղել ենք աղյուսակի առաջին հորիզոնականում, բայց դուք նաև գիտեք, թե որքան դժվար է Պրեմիեր լիգան։ Մենք միշտ հավատացել ենք, որ կարող ենք հաղթել», — Սլոթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։