«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը Անգլիայի չեմպիոնությունը նվաճելուց հետո երգել է մերսիսայդցիների նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի անունը։
Սլոթի նշանակման օրը Կլոպը երգել էր նիդեռլանդցի մասնագետի պատվին։ Սլոթը խոստացել էր՝ եթե թիմի հետ նվաճի Անգլիայի չեմպիոնությունը, նույն երգը կնվիրի Կլոպին։
Հիշեցնենք՝ «Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնությունն ու այս ցուցանիշով հավասարվել «Մանչեսթեր Յունայթեդին»։