Անգլիայի Պրեմիեր-լիգայի 34-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել է «Տոտենհեմին» և 5։1 հաշվով կամային հաղթանակ տանելով՝ պատմության մեջ 20-րդ անգամ հռչակվել Անգլիայի առաջնության հաղթող։
ԱՊԼ ընթացիկ առաջնության ավարտից 4 տուր առաջ մերսիսայդցիները իրենց միավորների թիվը հասցրել են 82-ի և անհասանելի դարձել մոտակա հետապնդողների համար։
«Լիվերպուլ»-«Տոտենհեմ»՝ 5։1
Գոլերը՝ Լուիս Դիաս (16′), Ալեքսիս Մակ Ալիստեր (24′), Կոդի Գակպո (34′), Մոհամեդ Սալահ (63′) — Դոմինիկ Սոլանկե (12′), Ուդոգիե (69′- ինքնագոլ)
ԱՊԼ մրցաշարային աղյուսակը 34 տուրից հետո՝