«Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը ներողություն է խնդրել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև հանդիպման մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայից, որի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերել տեխնիկական գոտում գտնվելիս, մասնավորապես՝ նրա վրա փորձելով սառույց նետել։
«Երեկվա իմ վարքագծի համար ոչ մի արդարացում չկա։ Ես շատ եմ ցավում դրա համար։
Մենք շատ լավ հանդիպում ցուցադրեցինք՝ սկսած երկրորդ խաղակեսից։
111-րդ րոպեից հետո ես այլևս չէի կարողանում օգնել թիմիս և սխալ թույլ տվեցի եզրափակիչ սուլիչից առաջ։ Կրկին ներողություն եմ խնդրում մրցավարից և բոլոր նրանցից, ում հիասթափեցրի», — գրել է Ռյուդիգերը իր սոցցանցերի էջում։