«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատմել է, որ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ (3-2) խոսել է ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ, որին ասել է, որ այս մրցաշրջանում իրենց թիմը անպայման կհաղթի «Ռեալիմ» և կնվաճի գավաթը։
«Ես Արաուխոյին ասացի, որ կարևոր չէ, թե քանի գոլ կխփեն մեզ, քանի որ նրանք այս մրցաշրջանում մեզ չեն հաղթի, քանի որ մենք ավելի ուժեղ ենք», — Յամալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշենք, որ երեկ երեկոյան կատալոնական ակումբը դարձավ Իսպանիայի գավաթի հաղթող։
Յամալն այդ հանդիպմանը կատարեց երկու գոլային փոխանցում։