«Ռեալ Մադրիդի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ Իսպանիայի գավաթի եզրափակչի՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպման վերջնամասում մրցավարի վրա հարձակվելու փորձի համար։ AS-ի տվյալներով՝ նա կարող է բաց թողնել 4-ից 12 հանդիպում։
Ռուդիգերը լիովին կորցրեց իր հանգստությունը Կիլիան Մբապեի կողմից Էրիկ Գարսիայի նկատմամբ կատարված խախտումից հետո, որի համար նա կարմիր քարտ ստացավ։
Դրանից հետո Ռուդիգերը փորձեց մոտենալ մրցավարին։ Նրա թիմակիցները կանգնեցրին նրան։ Ռուդիգերը նաև պահեստայինների նստարանից փորձել է սառույցի տոպրակ նետել մրցավարի վրա։
Մի պահ Ռյուդիգերին տարան հանդերձարան, սակայն որոշ ժամանակ անց կենտրոնական պաշտպանը կրկին փորձեց մոտենալ մրցավարին։
Հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի»՝ 3-2 հաշվով հաղթանակով (լրացուցիչ ժամանակում)։