«Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը ճանաչվեց Իսպանիայի գավաթի եզրափակիչ՝ «Ռեալ Մադրիդի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ և ամբողջ մրցաշարի լավագույն ռմբարկու։
Այս մասին հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան։
Եզրափակիչում իսպանացին գոլ խփեց 84-րդ րոպեին և հավասարեցրեց հաշիվը , որի արդյունքում հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Ամբողջ մրցաշարի ընթացքում Տորեսը խփել է վեց գոլ և գերազանցեց «Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկին և «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսին, որոնք Իսպանիայի գավաթում խփել են հինգական գոլ։