«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է թիմի՝ Իսպանիայի գավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտության մասին (2:3):
«Լավ հանդիպում էր։ Առաջին խաղակեսը մեզ համար դժվար էր, երկրորդը՝ շատ ավելի լավ։ Մենք վերահսկում էինք հանդիպումը։ Մենք շատ մոտ էինք, պետք է շարունակենք պայքարել ու պայքարել։
Այսօր երեկոյան մենք լավ հանդես եկանք, և թիմին քննադատելու բան չկա։ Եթե մենք հաղթեինք, դա սկանդալ չէր լինի։ Երկրորդ խաղակեսում մենք ավելի մոտ էինք հաղթանակի, քան մեր մրցակիցները։
Ցավալի է, որ չկարողացանք բարձրացնել գավաթը, բայց բողոքելու բան չկա։ Մենք արեցինք այն, ինչ պետք է անեինք», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Footmercato-ն։