Ռայան Ռեյնոլդսն ասել է, որ «Ռեքսհեմը» նպատակ ունի դուրս գալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Առաջին Լիգայի ավարտին մնացել է մեկ տուր, իսկ ամերիկացի դերասանին պատկանող թիմն ապահովեց երկրորդ տեղը Անգլիայի երրորդ ուժեղագույն լիգայի մրցաշարային աղյուսակում։ Այսպիսով, «Ռեքսհեմը» հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնշիփում։
«Մեր նպատակը ԱՊԼ-ի ուղեգիր նվաճելն է։ Երբ մենք գնեցինք ակումբը 2021 թվականի փետրվարին, դա թվում էր անհնարին երազանք։ Բայց որպես պատմություն պատմողներ, մենք միշտ փորձում ենք ամեն ինչ դիտարկել պատմական համատեքստում։
Ես այստեղ չէի լինի, եթե չլիներ «Ռեքսհեմի» հետ կապված ամեն ինչ՝ Գրեսֆորդի ածխահանքի ողբերգությունից մինչև ակումբի լեգենդ Միկի Թոմասը, ով մեզ համար մեծ ոգեշնչման աղբյուր էր։
Մեր նպատակն է հասնել հենց այս զգացողությանը՝ պատկանելության և երազանքի զգացողությանը», — մեջբերում է Ռեյնոլդսին ESPN-ը։