«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն երեկ գոլի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչում։
Սա ֆրանսիացու 34-րդ գոլն է Մադրիդյան թիմի կազմում։
Նա գերազանցեց հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին «Ռեալի» կազմում իր դեբյուտային մրցաշրջանում խփած գոլերի քանակով։ Ռոնալդուն 2009/10 մրցաշրջանում խփել էր 33 գոլ։
«Ռեալի» ամենաարդյունավետ նորեկների վարկանիշային աղյուսակում ավելի բարձր է միայն Իվան Սամորանոն, ով 1992/93 մրցաշրջանում խփել է 37 գոլ։
Այս մրցաշրջանում Մբապեն մասնակցել է 50 հանդիպման, խփել 34 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։