«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան խոսել է Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջիկա հանդիպման մասին։
««Ինտերի» դեմ խաղում մենք հարձակվելու ենք, կանենք ամեն ինչ։ Ես միշտ կպայքարեմ թիմակիցներիս համար»,– Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 30-ին, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին։