Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Քրիսթալ Փելասը» 3-0 հաշվով հաղթեց «Աստոն Վիլլային»։ Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։
Հանդիպման 31-րդ րոպեին Էբերեչի Էզեն բացեց հաշիվը։ 58-րդ րոպեին Իսմայիլա Սարը մեծացրեց «Արծիվների» առավելությունը, իսկ ավելացված ժամանակում սենեգալցին դուբլ ձևակերպեց։
«Քրիսթալ Փելասը» դարձավ Անգլիայի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը։
Թիմը գավաթի համար կմրցի «Նոթինգհեմ Ֆորեսթ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման հաղթողի հետ, որը կկայանա կիրակի՝ ապրիլի 27-ին։