Այսօր՝ ապրիլի 26-ին, «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը» Սևիլիայի «Լա Կարտուխա» մարզադաշտում կվիճարկեն Իսպանիայի 2024/25 մրցաշրջանի գավաթը։
Խաղից առաջ լարվածությունը հասել է գագաթնակետին։ Բանը հասել է նրան, որ երկու թիմերի երկրպագուները բախվել են միմյանց Սևիլիայում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ երկու ակումբների երկրպագուների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։ Մասնակիցների ստույգ թիվը հայտնի չէ, սակայն բախման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է՝ ստանալով մարմնական վնասվածքներ։
Նշվում է, որ այսօր երեկոյան Սևիլիայի փողոցներում անվտանգության ապահովման նկատառումներով ներգրավված կլինի ավելի քան երկու հազար իրավապահ։ Հիշեցնենք, որ գավաթային Էլ Կլասիկոն կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։