Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարող է վերադառնալ Լոնդոնի «Տոտենհեմ»։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմի» ղեկավարությունը հետաքրքրված է մասնագետին հրավիրելով իր թիմ։
Նշվում է, որ Մոուրինյուի վերադարձի վերաբերյալ աշխատանքները կարող են սկսվել միայն Էնջ Պոստեկոգլուից բաժանվելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելուց հետո։
Հիշեցնենք, որ Մոուրինյուն «Տոտենհեմը» գլխավորել է 2019-ից 2021 թվականներին։