«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան արձագանքել է Սաուդյան Արաբիայից ստացված առաջարկի մասին լուրերին։
«Երեկ ինչ-որ մեկը տեղեկացրեց, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ եմ ստացել։ Անկեղծ ասած՝ եթե այդ առաջարկը ստանայի անցած տարի, երևի կընդունեի։ Այն ժամանակ հոգեբանորեն ծանր շրջան էր ինձ համար, ու այդ գումարը կարող էր փոխել իմ և իմ ընտանիքի կյանքը։ Բայց հիմա փողը ինձ չի հետաքրքրում»,– Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 30 գոլ և կատարելով 23 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված մինչև 2027 թվականի ամառը։