«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմի եզրափակիչ հանդիպումը «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթում՝ կոչ անելով կատալոնական ակումբի երկրպագուներին աջակցել թիմին։
Այսօր՝ ապրիլի 26-ին, Սևիլյայում կկայանա Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» միջև։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 00:00-ին։
«Եկեք աջակցենք մեր ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին, նրանք արժանի են դրան։ Նրանք մեծ տաղանդ ունեն, վստահ են իրենց ուժերին։ Նրանք ցանկանում են մեզ ուրախություն պարգևել։ Կեցցե «Բարսան»», – Լապորտայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Եզրափակիչից առաջ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ևս հայտնել էր իր կարծիքը՝ նշելով, որ այս մրցաշրջանում «Բարսայի» նպատակը երեք տիտղոս նվաճելն է։
Գավաթի գործող չեմպիոնը «Աթլետիկ Բիլբաոն» է։ «Բարսելոնան» վերջին անգամ Իսպանիայի գավաթը նվաճել է 2020/2021 մրցաշրջանում։