«Ռեալ Մադրիդը» որոշել է չմասնակցել «Բարսելոնայի» դեմ կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի նախօրեին նախատեսված մամուլի ասուլիսին։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արքայական ակումբը հրաժարվել է նաև անցկացնել խաղից առաջ պաշտոնական լուսանկարահանում և մարզում։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» դիմել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային (RFEF)՝ խնդրելով հեռացնել «Բարսելոնայի» հետ եզրափակիչ խաղի համար նշանակված մրցավարներին, որոնք բացասաբար էին արտահայտվել «Ռեալ Մադրիդի» ակումբային հեռուստատեսության մասին՝ նրանց աշխատանքը քննադատելուց հետո։
Հաղորդվում է նաև, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) և տեխնիկական մրցավարների կոմիտեն (CTA) մտադիր չեն որևէ գործողություն ձեռնարկել մրցավարներ Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեայի և Գոնսալես Ֆուերտեսի նկատմամբ։