«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կասկածներ ունի հարձակվող Կիլիան Մբապեի ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ, այդ իսկ պատճառով ֆրանսիացի ֆուտբոլիստը կարող է չմասնակցել Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղին «Բարսելոնայի» դեմ (ապրիլի 26): Այս մասին հաղորդում է Radio Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, եթե Մբապեն չխաղա «կապտանռնագույնների» դեմ, դաշտի կենտրոնում նրա տեղը կզբաղեցնի կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը։
Կա հավանականություն, որ Լուկաս Վասկեսը կհայտնվի աջ պաշտպանի դիրքում։
Ֆրանսիացի հարձակվողը վնասել է կոճը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Արսենալի» դեմ պատասխան խաղում (1:2): Նա չի մասնակցել թիմի մարզումներին Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Ատլետիկ Բիլբաոյի» հետ խաղից (1:0) առաջ։