Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր պարգևատրել է ծանրորդներին, մարզիչներին ու բուժանձնակազմին՝Եվրոպայի առաջնությունում գրանցած արդյունքների համար։
«Ֆեդերացիան պետության կողմից տրվող պարգևներից զատ, բուն ֆեդերացիայի միջոցներով էլ է փորձում խրախուսել մարզիկներին: Հենց այս նպատակով պարգևատրվեցին Եվրոպայի առաջնության նաև առանձին վարժությունների մեդալակիրները: Ֆեդերացիայի այս պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 11 միլիոն դրամ»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: