«Ռեալ Մադրիդը» հույս ունի, որ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) մրցավար Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեային կզրկի Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղը սպասարկելու իրավունքից, որտեղ մադրիդցիներն ապրիլի 26-ին կհանդիպեն «Բարսելոնայի» հետ։ Այս մասին հաղորդում է COPE-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արքայական ակումբը զարմացած է Բենգոեչեայի վարքագծից, որը խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լաց է եղել «Լոս Բլանկոսի» ակումբային հեռուստատեսության կողմից իրեն ուղղված քննադատության պատճառով։
Ավելի վաղ Real Madrid TV-ն պատրաստել էր մրցավարի սխալների տեսանյութ և նշել, որ նրա մրցավարության ներքո «Բարսելոնան» ավելի հաճախ են հաղթում, քան «Արքայական ակումբը»։
Իսպանական գրանդը կարծում է, որ Բենգոեչեան պատրաստ չէ աշխատել Իսպանիայի գավաթի եզրափակչում։