Վաղը` ապրիլի 26-ին «Բարսելոնան» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչում։
Կատալոնական ակումբը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմեկնեն Սևիլիա մասնակցելու գավաթային Էլ Կլասիկոյին։
«Բարսելոնայի» ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենը սեպտեմբերից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է թիմի հայտացուցակում։ Այնուամենայնիվ, սպասվում է, որ Վոյցեխ Շչեսնին կպաշտպանի «կապտանռնագույնների» դարպասն առաջին րոպեներից։
Ինչպես և սպասվում էր, «Բարսելոնայի» լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին բաց կթողնի Էլ Կլասկոն, ինչպես և ձախ պաշտպան Ալեխանդրո Բալդեն: Երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքներ ունեն։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։