Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի նախկին պաշտպան Պեպեն կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում հաղթող թիմի վերաբերյալ։
«Հուսով եմ՝ «Ռեալը» կհաղթի։ Բայց դա իրագործելը շատ դժվար կլինի։ Կարծում եմ՝ «Մադրիդը» կհաղթի 2:0 հաշվով, իսկ գոլերը կխփեն Վալվերդեն և Ռուդիգերը»,– Պեպեի խոսքերը մեջբերում է իսպանական Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Ռեալը» Իսպանիայի գավաթի եզրափակիչներում կհանդիպեն 8-րդ անգամ։ Հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։