Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս ունի, որ թիմի ֆրանսիացի ձախ պաշտպան Ֆերլան Մենդին կհասցնի վերականգնվել և մասնակցել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչին՝ «Բարսելոնայի» դեմ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա խաղացողը այսօր՝ ապրիլի 25-ին մարզման մի մասն անցկացրել է հիմնական թիմի հետ։
Ֆրանսիացին վնասվածք էր ստացել մարտի 12-ին՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ, և դրանից հետո չի վերադարձել խաղադաշտ։
Նշվում է, որ իտալացի մասնագետը վստահ է՝ Մենդին կարող է արդյունավետ կերպով դիմակայել «կապտանռնագույնների» աջ եզրային հարձակվող Լամին Յամալին։
Գավաթային Էլ Կլասիկոն կկայանա շաբաթ՝ ապրիլի 26-ին, Երևանի ժամանակով 00:00-ին։