«Մանչեսթեր Սիթիի» գերմանացի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է իր թիմակից Կևին դե Բրույնեի մասին։
«Նա անփոխարինելի է, մենք գիտենք, որ ոչ ոք չի կարող գալ ու պարզապես փոխարինել նրան, իհարկե, ինչ-որ կերպ մենք կփակենք նրա բացը, ակումբին միշտ դա հաջողվում է։
Այն, ինչ Կևինը արել է այս ակումբի համար, զարմանալի է։ Անձամբ ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ նրանից լավ խաղացող չի եղել։
Ուրախություն էր այսքան տարի նրա հետ կիսել խաղադաշտը»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը։
Հիշեցնենք, որ բելգիացին հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է մանչեսթերյան ակումբից։