Իսպանական մամուլը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան և նրա կինը՝ Կրիստինա Սերրան, փորձում են վերականգնել իրենց ամուսնությունը։
Զույգը, որը միասին է 30 տարի, բաժանվել էր այս տարվա սկզբին, սակայն Գվարդիոլան վերջերս երեք օր անցկացրել է Բարսելոնայում՝ հաշտվելու նպատակով։
El Nacional պարբերականի տվյալներով՝ ամուսինները դեռ կրում են իրենց ամուսնական մատանիները, իսկ Գվարդիոլան խոստացել է շաբաթական մեկ անգամ այցելել Բարսելոնա՝ երկարատև բաժանումներից խուսափելու համար։
Կրիստինա Սերրան 2019 թվականին տեղափոխվել էր Բարսելոնա՝ ղեկավարելու իր ընտանիքին պատկանող նորաձևության բիզնեսը, մինչդեռ Գվարդիոլան շարունակել է աշխատել Անգլիայում։ Նրանք ունեն երեք երեխա՝ Մարիան (24 տարեկան), Մարիուսը (22 տարեկան) և Վալենտինան (17 տարեկան)։